
Այսօր հոկտեմբերի 6-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո գյուղում պաշտոնապես տեղի ունեցավ գազաֆիկացման բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին գյուղապետ Մասիս Աղայանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ավագանու նախագահ Վահան Արոյանը SGJC գազաբաշխիչ ընկերության սեփականատեր Վիլեն Ղազարյանը, տնօրեն Վրեժ Բերիկյանը, գազկոմպանիայի աշխատակիցները, Ախալի Խուլգումոյի բնակիչները և այլ հյուրեր։
Գազի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև «Գամմա» համույթը՝ իր գեղեցիկ ու տպավորիչ պարային համարներով՝ միջոցառմանը հաղորդելով աշխուժություն։
NOR ռադիոկայանի հետ զրույցում Մասիս Աղայանը նշեց, որ կենտրոնական գազատարը արդեն գործում է և առաջիկայում գյուղի բոլոր տներում կմիացվի գազամատակարարումը։ Բացի այդ Աղայանը նաև ասաց, որ այս տարի Փարվանայի և Ախալի Խուլգումոյի համար բարենպաստ տարի էր, ավելացնելով որ բացի գազաֆիկացումից Ախալի Խուլգումոյում նաև վերանորոգվել է արարողությունների տունը, ինչպես նաև շարունակում է գյուղ տանող ճանապարհի վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները։
Հավելենք, որ գազիֆիկացման աշխատանքները սկսելու համար յուրաքանչյուր բնակիչ՝ որպես բաժանորդ, ընկերությանը վճարել է մոտ 2700 լարի։ Տների ներքին ցանցի մոնտաժման և գազի վերջնական միացման համար յուրաքանչյուր տնտեսություն լրացուցիչ կվճարի 400 լարի։
Նշենք, որ Ախալի Խուլգումոն երկար տարիներ պայաքարում էր, որ գյուղում լինի գազաֆիկացում, ինչի մասին բազմաթիվ անգամներ լուսաբանել էր NOR ռադիոկայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գազաֆիկացվել էր նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղը սակայն Գորելովկայի թեմում կրկին անորոշ իրավիճակ է։
Երկար սպասված գազաֆիկացումը դարձավ իրականություն Փարվանա գյուղի համար
Փարվանա գյուղի ամենակարևոր խնդիրը
Գազաֆիկացում Գորելովկայի համայնքում․ Կգազաֆիկացվե՞ն 5 գյուղերը այս տարի
Գորելովկայի թեմում բնակիչները հետ են վերցրել գումարը. գազաֆիկացումը կրկին անորոշության մեջ
Ինչ ֆինանսական միջոցներով կգազաֆիկացվեն Նինոծմինդայի 5 գյուղերը

