Ղեկավարների հանդիպումը Ժդանովականի բնակիչների հետ

Ղեկավարների հանդիպումը Ժդանովականի բնակիչների հետ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը և այլ պաշտոնատար անձինք հանդիպեցին Գորելովկայի գյուղական համայնքների բնակիչների հետ։ Հանդիպման նպատակն էր լսել բնակիչներին հուզող խնդիրների մասին և ներկայացնել դրական փոփոխություններն ու կատարված աշխատանքները։

Ժդանովական և  Սամեբա գյուղերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվեցին հարցեր մի շարք խնդիրների մասին՝ մանկապարտեզի, մինի մարզադաշտի, գազաֆիկացման բացակայություն, քաղաքացիությունից զրկվելու և այլ խնդիրներ։ Պատգամավորը նշեց, որ բոլոր խնդիրներն էլ կգտնեն իրենց լուծումը , սակայն դրանց լուծման համար հարկավոր է ժամանակ։

Այս տարի գյուղում կատարված աշխատանքներից բնակիչները հատկապես առանձնացնում են, և շնորհակալություն են հայտնում պատգամավորին և ղեկավարներին` 300 հեկտար հողի խնդրին լուծում տալու համար։

Նշենք, որ ղեկավարները նաեւ հանդիպեցին Նինոծմինդայի բնակիչների հետ՝ Հայոս-Քարթլոս զբոսայգում:

300 հեկտար հողի «ճակատագիրը» եւ Ժդանովականցիների բողոքը

Ժդանովականում գոհ են ղեկավարներից` հողի խնդրին ուշադրություն դարձնելու համար