Օրլովկա – Ժդանովական ճանապարհը նախկինում եւ այժմ

Օրլովկա – Ժդանովական ճանապարհը նախկինում եւ այժմ

NOR ռադիոն բազմիցս անդրադարձել է Օրլովկա – Ժդանովական ճանապարհի խնդրին՝ ցույց տալով ճանապարհի կատաստրոֆիկ վիճակը։



2019 թվականի Ապրիլ ամսին սկսվեց նշված ճանապարհահատվածի հիմնովի վերանորոգման աշխատանքները։ Սկզբնական հատվածում ապամոնտաժվեցին ավելի վաղ տեղադրված երկաթյա ճանապարհապատնեշները և ճանապարհանշանները, հեռացվեց ասֆալտի հին շերտը և երկու գյուղերում առկա բետոնե հին ջրահեռացման համակարգերը և մայթերը, որից հետո ամբողջությամբ հին լիցքը փոխարինվեց նոր ու ամուր լիցքով, հիմնովի փոխվեց Ժդանովականի մոտ գտնվող կամուրջը:

Այս ամենից հետո սկսվեց ասֆալտապատման աշխատանքները։


Ճանապարհի համապատասխան մասերում տեղադրվեցին նոր երկաթյա պատնեշներ ու նշաններ, գյուղերում տեղադրվեց նոր ջրահեռացման համակարգեր, Գորելովկայում մի քանի տեղով տեղադրվեցին արհեստական արգելակներ։

Արհեստական արգելակը


Վերանորոգվել է նաեւ Օրլովկա գյուղի մոտ գտնվող կամուրջը, որի վրայով անցնելը գրեթե անհնար էր:


Նշենք, որ վերանորոգվեց նաև Օրլովկա -Գորելովկա ճանապարհի ասֆալտի առաջին շերտը, որը ասֆալտապատելուց հինգ ամիս անց սկսվել էր քանդվել։


Ժդանովականի «հայտնի» փոսը՝ զբոսաշրջիկները կատակում էին, որ այստեղ ատոմային ռումբ են գցել:


Հիշեցնենք՝ ասֆալտապատումը մեկնարկել էր ճանապարհի 12 կիլոմետրանոց հատվածից, Օրլովկա գյուղի մոտակայքից:

Նախագծով ասֆալտապատվել է 14 կիլոմետր և 600 մետր ճանապարհ: Բնակելի վայրերով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր և բետոնե ջրատար համակարգեր:

Ըստ նախագծի ասֆալտապատումն իրականացնող ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունը 2 տարի շարունակ հետևելու է ճանապարհին և վնասվելու դեպքում վերանորոգելու է այն :

Նշենք որ մայրուղու ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել էին 2018թ. օգոտոսից: