ԱԻ ծառայության աշխատակիցները օգնում են բնակիչներին. Տեսանյութ

ԱԻ ծառայության աշխատակիցները օգնում են բնակիչներին. Տեսանյութ

Արտակարգ իրավիճակների ծառայության Նինոծմինդայի բաժնի աշխատակիցները արդեն գտնվում են Փոքր Խանչալիի «Պալողլի» կոչվող տարածքում եւ դուրս են հանում սառցե փոսերում խրված մեքենաներին:

 

Հիշեցնենք՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհը, «Պալողլի» կոչվող տարածքում անանցանելի է: Ձյան հալչելու հետեւանքով ճանապարհին գոյացել են սառցե փոսեր, որոնք կաթվածահար են անում երթեւկությունը :

Բնակիչների փոխանցմամբ մեքենաները խրվել են փոսի մեջ եւ չեն կարողանում դուրս գալ, այդ պատճառով նրանք ստիպված դիմել են Արտակարգ իրավիճակների ծառայության Նինոծմինդայի բաժանմունք, որպեսզի համապատասխան տեխնիկայով օգնություն ցուցաբերեն եւ մեքենաներին դուրս հանեն փոսերից:

Տեղեկավությունն ու լուսանկարները փոխանցեցին բնակիչները:

Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհը անանցանելի է