Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդը Վրաստանում կսկսվի մարտի 2-ին

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդը Վրաստանում կսկսվի մարտի 2-ին

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված դպրոցական արձակուրդը մարտի 9-ի փոխարեն կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը,- այս մասին նշված է կառավարության վարչության տեղեկության մեջ:

Այսօր, Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, կայացել է կորոնավիրուսի հետ կապված ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:

Նիստին, համակարգված ռեժիմում որոշում է կայացվել դպրոցներում իրականացնել առողջապահության նախարարության կողմից առաջարկված լրացուցիչ ախտահանման աշխատանքներ: Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, որպեսզի բոլոր դպրոցների ախտահարման համար լինի բավարար ժամանակ, դպրոցներում գարնանային արձակուրդը մարտի 9-ի փոխարեն կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը:

Առողջապահության նախարարը միջգերատեսչական համակարգող խորհրդին տեղեկություն է փոխանցել վարակվածների առողջական վիճակի մասին, ինչպես նաև նշել, որ այս պահին կարանտինում է 170 մարդ:1tv.ge