Հեշտիայում ջրամղիչ պոմպերի փոփոխման եւ ջրագծի վերականգման մրցույթ-տենդերը դրվելու է 3 -րդ անգամ

Հեշտիայում ջրամղիչ պոմպերի փոփոխման եւ ջրագծի վերականգման մրցույթ-տենդերը դրվելու է 3 -րդ անգամ

NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ շարքից դուրս էին եկել Հեշտիայի երկու ջրամղիչ պոմպերը, որտեղից ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին եւ որոնք ենթակա են փոփոխման: Ինչպես նաեւ փետրվար ամսին շարքից դուրս էր եկել Հեշտիայի կենտրոնական փողոցի ջրատար խողովակը:

Հուլիս ամսին Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր ջրամատակարարման համակարգի վերանորոգման կառուցման համար: Որտեղ նախատեսվում է վերանորոգել նաեւ Հեշտիա գյուղի պոմպակայանը եւ կենտրոնական փողոցի ջրատար խողովակը: Նշված աշխատանքների իրականացման համար հատկացվել է 6 235 լարի: Նշենք, մրցույթը մի քանի անգամ հայտարարվել էր սակայն չէր կայացել:

Թե որ փուլում է գտնվում գործընթացը, այս տարի իրականանալու է թե ոչ վերոնշյալ աշխատանքները, այդ հարցերի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ. «Երկու անգամ դրել ենք տենդերի ոչ մեկը չցանկացավ վերցնել: Հիմա Հեշտիայի ջրամատակարարման համակարգերի վերանորոգման աշխատանքները առանձնացրել ենք մյուս գյուղերի աշխատանքներից, խնդրել ենք Հեշտիայի շինարարներից մեկին, որ գոնե ինքը վերցնի եւ այս աշխատանքները ավարտին հասցվի: Հիմա արդեն ընթացքի մեջ է այդ պրոցեսը, որը իմ կարծիքով 10 օրվա ընթացքում կկատարվի»:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայում ջրամղիչ պոմպերի փոփոխման եւ ջրագծի վերականգման մրցույթ-տենդերը դրվելու է 3 -րդ անգամ