ՏԵՍԱՆՅՈւԹ. Սաթխայում սպանություն կատարած անձը ձերբակալվել է

ՏԵՍԱՆՅՈւԹ. Սաթխայում սպանություն կատարած անձը ձերբակալվել է

Երեկ` 01.01.2021թ. NOR ռադիոկայանը հայտնել էր, որ Սաթխա գյուղում տեղի է ունեցել սպանություն։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում կանխամտածված սպանության մեղադրանքով ոստիկանությունը բերման է ենթարկել տեղի 23-ամյա բնակչին՝ Հ.Փ.֊ին:

Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ `16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Այս մասին հայտնում են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը կոնֆլիկտ է ունեցել մի քանի անձանց հետ: Հրազենի հետ քաշքշուկի ժամանակ նա վիրավորել է երեք մարդու ՝ 32-ամյա Ս.Ա.-ին, 19-ամյա Ս.Բ.-ին, և 30-ամյա Վ.Բ.-ին: Բացի այդ, սառը զենքով վիրավորվել է 24-ամյա Մ.Ի.-ն:

Ստացված վերքերից Ս.Ա.֊ն մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Եվս երեք վիրավորների համար բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:

Մեղադրյալ Հ.Փ.-ն հանցագործության վայրից դիմել է փախուստի, բայց ոստիկանությունն արագ պարզել է նրա գտնվելու վայրը և մի քանի ժամ անց բերման ենթարկել:

«Գործի բոլոր հանգամանքները պարզելու և այս փաստի հետ կապված այլ անձանց հայտնաբերելու և կալանավորելու համար շարունակվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Հակամարտության բոլոր մասնակիցները Սաթխա գյուղի բնակիչներ են: Հաղորդվում է, որ նրանց միջեւ վեճը սկսվել է Ամանորի նախօրեին ՝ անցած տարիների հակամարտության պատճառով: Հայտնի է նաեւ, որ վիրավոր Ս.Բ.-ն եւ Վ.Բ.-ն եղբայրներ են, նրանք մահացած Ս.Ա.-ի զարմիկներն էին:

Քննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ դիտավորյալ սպանություն ծանր հանգամանքներում:

Ավելի վաղ NOR ռադիոկայանը հայտնել էր՝.

Սպանվել է Սաթխա գյուղի բնակիչը