Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրաջալար գյուղի մոտ, գնացքի և մարդատար մեքենայի բախման արդյունքում տուժած տղամարդու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Վնասվածն այժմ գտնվում է Թբիլիսիի Ղուդուշաուրիի կլինիկայում: Հիվանդը մնում է վերակենդանացման բաժանմունքում ՝ միացված է արհեստական շնչառության սարքի:
Ինչպես բացատրում են կլինիկայում, անհետաձգելի անհրաժեշտության պատճառով տղամարդուն վիրահատել էին: Նա մնում է ռիսկ-խումբ հանդիսացող պացիենտների թվում:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրաջալար գյուղի մոտ, երկաթգիծը ձյունից մաքրող գնացքը բախվել է թեթև մարդատար մեքենային, որում գտնվում էին մինչև 40 տարեկան ամուսիններ: Կինը հիվանդանոց հասցնելու ճանապարհին մահացել է:tv9news.ge