
Բարձրալեռ Սվանեթիում միկրոավտոբուսն ընկել է Ինգուրի գետը։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին ՝ Մեստիայի մունիցիպալիտետի Խայիշի գյուղի տարածքում: Ըստ տարածված տեղեկատվության՝ վարորդը ընթացել է մեծ արագությամբ. Նա կորցրել է կառավարումը և կամրջից ընկել գետը: Նախնական տվյալներով՝ նա միկրոավտոբուսում միայնակ է եղել:
Տղամարդու որոնումներն արդեն սկսվել են: Հայտնի է, որ նա Իդլիանի գյուղի բնակիչ է եւ զբաղվում էր Թբիլիսի-Մեստիա երթուղով ուղեւորափոխադրմամբ:
Ընթերցեք նաև՝