Աջարիայում մեքենան ընկել է կիրճը, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Վթարը տեղի է ունեցել այսօր կեսօրին՝ Խուլոյի մունիցիպալիտետում: Ստացած վնասվածքների հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նա մեքենայում եղել է միայնակ:
Վթարի պատճառները կպարզվեն հետաքննության արդյունքում: Քրեական գործը հարուցվել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման փաստի առթիվ, ինչը հանգեցրել է մարդու մահվան:
Ընթերցեք նաև՝