Սովետական միությունից այս կողմ Թորիա եւ Ուչմանա գյուղերը չեն ունեցել ասֆալտապատ ճանապարհ. բնակիչ

Սովետական միությունից այս կողմ Թորիա եւ Ուչմանա գյուղերը չեն ունեցել ասֆալտապատ ճանապարհ. բնակիչ

Արդեն երկու շաբաթ է ինչ ընթանում է Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա գյուղեր տանող ճանապարհի վերանորոգման և հարթեցման աշխատանքները:

NOR ռադիոկայանը փորձեց պարզել բնակիչներից, թե ինչ են մատածում իրականացվող աշխատանքների մասին:

Թորիայի բնակիչ Ռուբեն Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ասեմ որ շատ ողջունելի քայլ է, երկար տարիներ սովետական միությունից այս կողմ Թորիա եւ Ուչմանա գյուղերը չեն ունեցել ասֆալտապատ ճանապարհ: Ճանապրահները գտնվում էին ծայրահեղ անմխիթար վիճակում եւ դա հայտնի էր բոլորին: Սկզբնական ասում էին, որ պետք է ասֆալտապատվի 4 կմ ճանապարհ, որը ձվելու է մինչեւ գյուղ, սակայն հիմա փոփոխություն է տեղի ունեցել եւ ասֆալտապատվելու է ճանապարհի կեսը: Մնացած ճանապարհն էլ խոստացել են, որ հարթեցման աշխատանքներ պետք է տարվի եւ մինչեւ հաջորդ տարի ասֆալտապատվի»:

NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված էր, որտեղ ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի: Հիշեցնենք, որ 2 275 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:

Ավելացնենք նաեւ, որ բնակիչները մտահոգված են թե ինչու են դադարեցվել Մ.Գոնդուրա – Փ.Գոնդուրա ճանապարհահատվածի վերականգնման եւ ասֆալտապատման աշխատանքները:

Վերոնշյալ հարցի վերաբերյալ Գիրոգի Ինասարիձեն մեզ պատասխանեց՝ որ աշխատանքները դադարեցված չեն, ուղակի կատարավում է նախապատրաստական աշխատանքներ ջրահեռացման գծի նորոգման համար:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Սովետական միությունից այս կողմ Թորիա եւ Ուչմանա գյուղերը չեն ունեցել ասֆալտապատ ճանապարհ