«Գուցե մինչև 2022թ. գարնանը լուծվի ջրի խնդիրը». Սումբատ Կյուրեղյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Գուցե մինչև 2022թ. գարնանը լուծվի ջրի խնդիրը». Սումբատ Կյուրեղյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Օգոստոսի 23-ին NOR ռադիոկայանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանին հրավիրել էր տաղավար՝ հարցազրույցի։

Նինոծմինդա քաղաքի ջրի խնդիրների լուծման մասին խոսելիս, Nor-ի այն հարցին, թե որն է այս խնդրի լուծման հստակ տարբերակը, պատգամավորը ասաց.

«Լինելով ջրային ռեսուրսներով շատ հարուստ մունիցիպալիտետ մենք այսօր ջրի խնդիր ունենք։ Ջրի խնդրի հիմնական պատճառը այն է, որ մենք յուրաքանչյուրս ջուրը օգտագործում ենք անխնա։ Պետք է հատուկ ջրաչափեր տեղադրել։ Ես համոզված եմ, գուցե մեր հանրությունը իմ ասածը չընդունի, որովհետև ես գիտեմ, հիմա մեզ լսողները ասելու են, թե այդ ջուրը ուզում են մեզնից կտրել, ջրաչափեր տեղադրել, հիմա կարող է չընդունեն, բայց իրականում այդպես է, երբ որ պարտաճանաչ քաղաքացին ջուրը չափավոր է օգտագործում, բայց նրա հարևանը չարաշահում է ջրի օգտագործման չափը, բնականաբար և ինքն է տուժում և մյուսը։ Կգա մի պահ երբ ջրային տնտեսությունը մունիցիպալիտետը կտնօրինի և ժողովուրդը պետք է չափավոր օգտագործի և նույնիսկ մունիցիպալիտետը կարող է եկամուտներ ստանալ դրանից»։

Հաղորդավարի այն հարցին, որպեսզի ամեն անգամ պատճառաբանություն չթվա թե բնակիչները ջուրը անխնա են օգտագործում և հետևաբար չընկալվի, որ դրա համար էլ ջրի խնդիրը չի լուծվում, այս դեպքում ինչ կոնկրետ քայլեր կան, պատգամավորը պատասխանեց.

«Առաջին հերթին պետք մունիցիպալիտետի իրավասության ներքո ծառայի ջրային տնտեսությունը, այն ժամանակ մենք կվորոշենք ջրային տնտեսությունը ինչպես աշխատի։ Հիմա ես կոնկրետ չեմ ասի, բայց հաստատ ուզում եմ, որ ժողովուրդը ջուր ունենա, իսկ ինչ պարագայում ջուր կունենա՝ կարծում եմ հանրությունը ինձ հասկացավ»։

Խոսելով ջրի խնդրի լուծման կոնկրետ ժամկետների մասին Սումբատ Կյուրեղյանը նշեց, որ գուցե մինչև 2022 թվականի գարնանը լուծվի խնդիրը, հավելելով, որ ժամկետը շատ էլ է ասում։

Աուդիոնյութ.

Radio NOR · «Գուցե Մինչև 2022թ. Գարնանը Լուծվի Ջրի Խնդիրը». Սումբատ Կյուրեղյան.

Մանրամասները՝ տեսանյութում.

Ճշտելու համար, թե առաջիկայում նախատեսվա՞ծ է որևէ մրցույթ Նինոծմինդայի ջրի խնդրի լուծման առումով, դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժին։ Բաժնի պետ Արմեն Բդոյանը ասաց, որ ոչ մի մրցույթ չկա նախատեսված։

Ընթերցեք նաեւ՝