Բուժաշխատողների ու ուսուցիչների պատվաստումը պարտադիր դառնալու մասին

Բուժաշխատողների ու ուսուցիչների պատվաստումը պարտադիր դառնալու մասին

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է՝ կողմ է, որ բուժաշխատողների ու ուսուցիչների պատվաստումը պարտադիր դառնա: Այս մասին նա ասել է «Պալիտրանյուսի» եթերում:

«Ես կողմ եմ, որ առաջին հերթին պատվաստումը պարտադիր լինի իմ գործընկերների՝ բուժաշխատողների համար, ինչպես նաև ուսուցիչների, եթե մենք ցանկանում ենք, որ դպրոցները բացվեն և երեխաները սկսեն սովորել», — ասել է Գամկղրելիձեն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը ավելի վաղ խոսել էր նաև ԲՈւՀ-երի աշխատակազմի և ուսանողների պատվաստման մասին՝ նշելով, որպեսզի հոկտեմբերից առկա ուսուցումը վերականգնվի, անհրաժեշտ է, որ ուսանողներն ակտիվորեն պատվաստվեն: Նա նաև կոչ էր արել ծնողներին պատվաստվել, որպեսզի հնարավոր լինի դպրոցներն ավելի անվտանգ կերպով բացել:aliq.ge