«Սինոֆարմի» 1-ին դեղաբաժնի համար գրանցումը վերականգնվել է

«Սինոֆարմի» 1-ին դեղաբաժնի համար գրանցումը վերականգնվել է

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, կրկին հնարավոր է գրանցվել «Սինոֆարմ» տեսակի պատվաստվանյութի առաջին դեղաբաժնի համար: 

Քաղաքացիները պատվաստվելու համար պետք է գրանցվեն booking.moh.gov.ge կայքում, կամ առանց գրանցվելու այցելեն հատուկ պատվաստման կենտրոններ:

Առանց նախնական գրանցման պատվաստվելու կենտրոններին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ՝ https://vaccines.ncdc.ge:

Փոխանցում է «Ալիք Մեդիան»