Պատվաստանյութերի մասին խոսակցություններն ու Տիգրան Եղոյանի պատասխանը

Պատվաստանյութերի մասին խոսակցություններն ու Տիգրան Եղոյանի պատասխանը

Վրաստանում և ամբողջ աշխարհում Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը շարունակվում է։ Չնայած նրան, որ առկա են մի շարք պատվաստանյութեր, այնուամենայնիվ, դրանց շուրջ առկա են նաև բազմաթիվ խոսակցություններ և ապատեղեկատվություններ։

NOR ռադիոկայանը առանձնացրել է պատվաստանյութերի մասին երկու խոսակցություն, որոնք շրջանառվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության շրջանում։

Այդ երկու խոսակցություններն են.

  • Պատվաստանյութը ազդում է քրոմոսոմների վրա և փոխում է մարդու ԴՆԹ֊ն, որի հետևանքով առաջ են գալիս այլ անծանոթ հիվանդություններ
  • Եթե պատվաստանյութը անվտանգ է, ապա ի՞նչու չունի բաղադրակազմ և եթե ունի, ի՞նչու մանրամասնորեն չի հրապարակվում:

Այս խոսակցությունների իսկությունը ճշտելու համար զրուցեցինք Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի հետ։

Պատվաստանյութերի ԴՆԹ֊ն փոխելու խոսակցություննեը Եղոյանը որակում է, որպես անհեթեթություն։

«Սա անհեթեթություն է։ Երբ պատվաստանյութը չկար ասում էին ինչու չունենք պատվաստանյութ, հիմա էլ ամեն ինչ արված տրված է, ստեղծում են միֆեր ու տարածում են ժողովրդի մեջ», – Ասում է Տիգրան Եղոյանը։

Ինչ վերաբերում է պատվաստանյութերի բաղադրատոմսի բացակայության մասին խոսակցություններին Եղոյանը ասաց.

«Եթե պատվաստանյութը չունենար բաղադրատոմս, այդ դեպքում ինչպաս կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել դա։ Դեղանյութը չունենա բաղադրատոմս դա պատկերացնել անգամ հնարավոր չէ»։

Բժիշկը նաև պատասխանեց պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հարցին, ասելով.

«Չեմ կարծում, որ մի օտար նյութ օրգանիզմ մտնի ու հեշտությամբ անցնի, որովհետև օրգանիզմը շատ մեծ լաբորատորիա է»։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Տիգրան Եղոյանը Պատվաստանյութերի Շուրջ Պտտվող Միֆերի Մասին