Արքայանարնջի օգտակար հատկություններ

Արքայանարնջի  օգտակար հատկություններ

Ի՞նչն է դարձնում արքայանարինջն այդքան յուրահատուկ։

Լավացնում է տեսողությունը Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը համարվում է տեսողության վատացման դեմ օգտակար միջոց` այդպիսով լավացնելով տեսողությունը։ Շնչառական համակարգի պաշտպանություն Բետա-կարոտինը ուժեղացնում է թոքերը և համարվում լավ միջոց թոքաբորբի և բրոնխիտի դեմ։

Պաշտպանում է սրտանոթայն համակարգը Արքայանարնջում կա կալիում, որն ամրացնում է անոթների պատերը, կարգավորում արյան ճնշումը և համարվում հիպերտոնիայի դեմ պայքարող միջոց։ Օգնում է աղեստամոքսային տրակտի դեպքում Արքայանարինջ օգնում է սննդի լավ մարսմանը, որն էլ օգնում է աղեստամոքսային տրակտի դեպքում՝ անցկացնելով ստամոքսի ցավերը։ Քերծվածքների մշակման համար

Ունի մանրէազերծ հատկություն, որն օգնում է բուժել վերքերը։ Առողջացնում է երիկամները Արքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որն էլ ունակ է հեռացնել օրգանիզմում և երիկամներում գտնվող նատրիումի աղերը։ Որպեսզի այն ունենա միզամուղային արդյունք, հարկավոր է ուտել 3 արքայանարինջ օրվա մեջ, իսկ նրանց միջև ընկած հատվածներում խմել տաք կաթ։ Պայքարում է անեմիայի դեմ Արքայանարինջը և նրա տերևները պարունակում են մեծ քանակությամբ երկաթ։ Դրա համար էլ կարելի է ոչ միայն ուտել արքայանարինջը, այլ նաև եփել նրա տերևներով թեյ։

Անցկացնում է կոկորդի ցավը։ Արքայանարինջը, շնորհիվ վիտամին C-ի և A-ի, ամրացնում է իմունիտետը։ Իսկ եթե ձեր կոկորդը ցավում է, ապա տաքացրեք արքայանարնջի հյութը մինչև 40 աստիճան և դրանով ողողում կատարեք։ Պարգևում է լավ տրամադրություն Մագնեզիումը, որը պարունակում է արքայանարինջը, հանգստացնում է նյարդային համակարգը, իսկ գլյուկոզան բարձրացնում տրամադրությունը։ Կոսմետիկական միջոց Խառնեք արքայանարնջի փափուկ մասը ձվի դեղնուցի հետ և քսեք այն մաշկին։ Լվացեք դիմակը 20-30 րոպե հետո։ Այն կօգնի ազատվել կորյակներից և թարմ տեսք կհաղորդի ձեր դեմքին։ Օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ:azatnewstv.am