ԱՆ-ն պարզաբանում է 60-ն անց անձանց 200 լարի միանվագ հավելավճարի վերաբերյալ

ԱՆ-ն պարզաբանում է  60-ն անց անձանց 200 լարի միանվագ հավելավճարի վերաբերյալ

200 լարիի միանվագ հավելավճարը կտրվի մինչև դեկտեմբերի 31-ը պատվաստվող 60 և բարձր տարիքի ցանկացած անձի,- հայտնում են առողջապահության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով, դրամական հավելումը կտրվի առաջին պատվաստումից հետո։

«Պատվաստված անձանց մասին տեղեկատվությունը սոցիալական ծառայության գործակալությանը տրամադրվում է ամիսը երկու անգամ՝ ամսի մեկին և 15-ին:

Գործակալությունը պատվաստված անձին գումարի փոխանցումը կապահովի տեղեկությունը ստանալուց հետո առաջիկա հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Այն շահառուները, ովքեր 2021 թվականի ընթացքում չեն կարողանա օգնություն ստանալ, գումարը կստանան հաջորդ տարվա սկզբին»,- ասվում են գերատեսչությունում:1tv.ge