Երբ կարող են 60-ն անց քաղաքացիները ստանալ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը

Երբ կարող են 60-ն անց քաղաքացիները ստանալ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը

Կորոնավիրուսի դեմ «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերով պատվաստված 60 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են 3-րդ չափաբաժին ստանալ ոչ թե 2-րդ չափաբաժին ստանալուց 6 ամիս հետո, այլ 3-ից 6 ամսվա ընթացքում։ Այս մասին իմունականխարգելման խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

«Կայացվել է նոր որոշում, ըստ որի՝ 60 տարեկանից բարձր անձանց թույլ է տրվում երկրորդ պատվաստումից հետո, 3-ից 6 ամսվա ընթացքում ստանալ պատվաստանյութի 3-րդ չափաբաժինը», — ասել է փոխնախարարը։

Նշենք նաև՝ «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերով պատվաստված անձինք որպես բուստեր չափաբաժին կարող են ստանալ նույն պատվաստանյութը, կամ՝ Pfizer պատվաստանյութը:aliq.ge