Նոյեմբերի 21-ին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում պատվաստումների խթանման ծրագիր կանցկացվի

Նոյեմբերի 21-ին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում պատվաստումների խթանման ծրագիր կանցկացվի

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում պատվաստումների խթանման ծրագրի շրջանակներում տեղի կունենա միջոցառում. Այցելուները հնարավորություն կունենան ներգրավվելու իմունիզացիայի համընդհանուր գործընթացին և կորոնավիրուսի դեմ պատվաստվելու «Pfizer», «Sinopharm» և «Sinovak» պատվաստանյութերով։
Հետաքրքրված անձանց պատվաստումների վերաբերյալ բժշկական ոլորտի ներկայացուցիչները տեղում կխորհրդակցեն։

Պատվաստված անձինք անվճար կօգտվեն Արդարադատության տան բջջային խմբային ծառայություններից։ Ինչպես նաև տարբեր կտրոններ կտրվեն որպես նվեր։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 14:00-ին։
Հյուրերին կդիմեն՝ Պաատա Իմնաձեն, Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գիտության ոլորտում փոխտնօրեն; Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի վարիչ՝ Խաթունա Զախաշվիլին; Ախալքալաքի քաղաքապետ՝ Մելքոն Մակարյանը.

Միջոցառման առաջին մասում երեխաների տրամադրությունը կբարձրացնեն անիմատորներն ու հեքիաթի հերոսները։

Տարածքում կկազմակերպվեն հանգստի և ճաշի տարածքներ։

Միջոցառմանը կմասնակցի «Ռեզոն և երեխաները» խումբը։
Օրվա վերջում ելույթ կունենա երգիչ Գիորգի Սուխիտաշվիլին։

Միջոցառումը կանցկացվի Covid-ի կանոնակարգին լիովին համապատասխան։
Միաժամանակ Սամտրեդիայում կանցկացվի պատվաստման գործընթացի ակտիվացման խրախուսական միջոցառում։ Նշենք, որ նմանատիպ միջոցառումներ արդեն անցկացվել են Մառնեուլիում և Գուրջաանիում։