Մեծ Արագյալ գյուղի մանկապարտեզի տարածքը ցանկապատվել է

Մեծ Արագյալ գյուղի մանկապարտեզի տարածքը  ցանկապատվել է

Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում ցանկապատվել է մանկապարտեզի, սպորտդահլիճի եւ բուժկետի տարածքը:

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը, 25 423 լարիի դիմաց հայտարարել էր մրցույթ վերոնշյալ ցանկապատի տեղադրման համար:

Աշխատանքները իրականացրել է შპს რეხა 2020 շինարարական ընկերությունը, 20 339 լարի գումարի դիմաց:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Նինոծմինդայի քաղաքապետարանից աշխատանքները ավարտվել են նոյեմբերի 18 -ին, երեկ հանձնաժողովի անդամները աշխատանքը ստուգել են եւ ընդունել: