Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության շրջանակներում՝ դեկտեմբերի 26 -ին, Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը Թբիլիսիում 4 -րդ հանդիպումը անցկացրել է «ՎՏԲ» (ვითიბი) թիմի հետ:
«Փարվանա» հավաքականը 4 – 1 հաշվով զիջել է մրցակցին:
3 -րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Փարվանա» թիմի խաղացող Ռաֆիկ Մարգարյանը: 11 -րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Ռամին Շոնիան: Որից հետո դուբլ է ձեւակերպել Շոթա Բաթիլաշվիլին: 4 -րդ եզրափակիչ գոլը խփել է Ռամին Շոնիան:
Նշենք, որ Փարվանան անցած խաղում 4-1 հաշվով զիջել էր նաեւ «Դիպլոմատ» թիմին: Այժմ Փարվանա հավաքականը ունի 3 պարտություն եւ 1 հաղթանակ: sbm.ge