«Ռոման» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 33-րդ տարեդարձի կապակցությամբ

«Ռոման» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 33-րդ տարեդարձի կապակցությամբ

Իտալական «Ռոման» թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է ծննդյան 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

Իտալական ակումբը ներկայացրել է Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագների տեսանյութ։

Հունվարի 20-ին Հենրիխ Մխիթարյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել հռոմեական ակումբի կազմում, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 3։1 հաշվով հաղթել է «Լեչեին» եւ դուրս եկել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ news.am