Ֆուտզալ | Վրաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում կհանդիպի Ռուսաստանի հետ

Ֆուտզալ | Վրաստանի հավաքականը  քառորդ եզրափակիչում կհանդիպի Ռուսաստանի հետ

Վրաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին հանդիպումն անցկացրեց Իսպանիայի ընտրանու հետ։ Պիրենեյները արդարացրին իրենց չեմպիոնական կարգավիճակը և հաղթեցին 8:0 հաշվով։

Չնայած պարտությանը, Վրաստանի հավաքականը կխաղա 1/4 եզրափակիչում։ Մեր թիմն առաջին փուլում 3:2 հաշվով հաղթեց Ադրբեջանին, երկրորդում՝ 2:1 հաշվով՝ Բոսնիա-Հերցեգովինային և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիրը:

Փետրվարի 1-ին քառորդ եզրափակիչում Վրաստանը կհանդիպի Ռուսաստանի հետ։ 1tv.ge