Մեծ Գոնդուրայի երիտասարդները բողոքում են սպորտդահլիճի բացակայությունից

Մեծ Գոնդուրայի երիտասարդները բողոքում են սպորտդահլիճի բացակայությունից

Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղի երիտասարդները ձմռան ամիսներին չունեն հնարավորություն եւ վայր որտեղ կարող են զբաղվել սպորտով:

Բնակիչներից Շահեն Շիրինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր գյուղը միշտ էլ առաջատար է եղել տարբեր տեսակի սպորտի ասպարեզում, սակայն այս օրվա դրությամբ ոչ մի զբաղվելու կամ մարզվելու տեղ չունենք: Մեր բնակչության անունից խնդրում ենք, որ ուշադրություն դարձնեն եթե սպորտդահիլճ չեն կառուցում գոնե մինի ֆուտբոլի խաղադաշտը վերանորոգեն, որպեսզի երիտասարդությունը ծխելու կամ հեռախոսների հետ խաղալու փոխարեն զբաղվեն սպորտով: Մինի մարզադաշտը նույնպես անմխիթար վիճակում է գտնվում արհեստական գորգը քանդվել է ինչպես նաեւ ցանկապատը»:

Բնակիչներից մեկի խոսքով՝ շատ խնդիրներ լուծված են օրինակ գիշերային լուսավորությունը կամ աղբի հարցը, բայց կան խնդիրներ որոնք այսօր էլ արդիական են, մեծահասակների զբաղվելու վայր եւ սպորտդահլիճի բացակայությունը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Մեծ Գոնդուրայի երիտասարդները բողոքում են սպորտդահլիճի բացակայությունից

Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտը

Կարդացեք նաեւ՝