Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհները կրկին փակ են

Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհները կրկին փակ են

Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի գյուղամիջյան ճանապարհները փակ են։

Ինչպես մեզ հետ զրույցում ասացին բնակիչները, 10 օր առաջ մաքրել էին գյուղամիջյան ճանապարհները սակայն արդեն 3 օր է նորից փակվել են։ Մեքենաները չեն կարողանում երթեւեկել, երեխաները դժվարությամբ են գնում դպրոց։

Ինչպես նշում են բնակիչները նրանք այդ հարցով դիմել են նաև քաղաքապետարանի ղեկավարությանը։

Մենք վերոնշյալ հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ:

Նրա խոսքով. «Մենք տեղյակ ենք այդ խնդրի մասին եւ այս պահին ձյուն մաքրող տեխնիկան աշխատանքներ է տանում Գորելովկայում, այնտեղ ավարտելուց հետո ձնամաքրման աշխատանքներ կիրականացվի Ժդանովականի գյուղամիջյան եւ դեպի Սամեբա տանող ճանապարհներին: Նշեմ նաեւ, որ ձնամաքրման աշխատանքներ է տարվել Օրլովկա գյուղում»:

Կարդացեք նաեւ՝

Нет описания.