Covid իրավիճակը Նինոծմինդայի դպրոցներում

Covid իրավիճակը Նինոծմինդայի դպրոցներում

Համավարակի սրման պատճառով ինչպես երկրի մի շարք շրջաններում այդ թվում Նինոծմինդայում, մի քանի դպրոցներ անցել են հեռավար ուսուցման, իսկ մի քանիսը արդեն դուրս են եկել կարանտինից:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից, մունիցիպալիտետի գործող թվով 38 դպրոցներից համավարակի պատճառով հեռավար ուսուցման ռեժիմում են գտնվում՝ Նինոծմինդա քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 4, Գորելովկայի թիվ 1 եւ թիվ 3, Փոկա, Ուչմանա, Ղուլալիս, Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ եւ Օրլովկայի դպրոցները:

Կարանտինից դուրս եկած դպրոցները որոնք ուսումնական գործընթացը արդեն շարունակում են դասարաններում հետեւյալն են՝ Կաթնատու, Մամզարա, Դիլիֆ եւ Մեծ Խանչալի:

Մունիցիպալիտետի մյուս բոլոր դպրոցները գործում են սովորական ռեժիմով:

Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից նաեւ նշեցին, որ Վրաստանում մեկուսացման ժամանակահատվածը նվազել է՝ և դասարանը և դպրոցը կարանտինի մեջ կմնան 8 օր: Իսկ ինչ վերաբերվում է դպորցների ախտահանման պրոցեսին, ապա դա անցկացվում է պարտադիր կերպով:

Նշենք, որ դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ին և կավարտվեն մարտի 14-ին։

Կարդացեք նաեւ՝