Հունվարի 17 -ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկեց 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։
Սակայն համավարակի սրման պատճառով ինչպես երկրի մի շարք շրջաններում այդ թվում Նինոծմինդայում, մի քանի դպրոցներ անցել են հեռավար ուսուցման:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից, մունիցիպալիտետի գործող թվով 38 դպրոցներից 4 -ը համավարակի պատճառով անցել էին հեռավար ռեժիմի, սակայն այսօրվա տվյալներով ավելացել են եւս 6 դպորց՝ Նինոծմինդա քաղաքի թիվ 2, թիվ 4, թիվ 1, Գորելովկայի թիվ 1 եւ թիվ 3, Կաթնատու, Մամզարա, Փոկա, Դիլիֆ եւ Մեծ Խանչալիի դպրոցները:
Իսկ մունիցիպալիտետի մյուս բոլոր դպրոցները գործում են սովորական ռեժիմով:
Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից նաեւ նշեցին, որ Վրաստանում մեկուսացման ժամանակահատվածը նվազել է՝ և դասարանը և դպրոցը կարանտինի մեջ կմնան 8 օր: Իսկ ինչ վերաբերվում է դպորցների ախտահանման պրոցեսին, ապա դա անցկացվում է պարտադիր կերպով: Դիմակները եւ աղտահանիչ նյութերը տրվում են պետության կողմից, դրանք էլ հանձնվում են դպորցներին:
Ավելացնենք, որ Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ կառավարության համակարգող խորհրդի նիստում վաղը հնարավոր է քննարկվի դպրոցներում ու մանկապարտեզներում հեռավար ուսուցման անցնելու հարցը։
Նշենք, որ դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ին և կավարտվեն մարտի 14-ին։
Կարդացեք նաեւ՝