Թալիբներն առևանգել են BBC-ի լրագրողին

Թալիբներն առևանգել են BBC-ի լրագրողին

«Թալիբան» արմատական ​​շարժման զինյալներն առևանգել են արևմտյան երկրների ինը բնակչի։ Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը՝ հայտնում է The Independent-ը։

Թերթը գրում է, որ թալիբների առևանգած օտարերկրացիների թվում է նաև BBC-ի լրագրող Էնդրյու Նորթը, որն աշխատում է Քաբուլում ՄԱԿ-ի գրասենյակում։ Առևանգվել է ևս մեկ լրագրող և Աֆղանստանի մի քանի քաղաքացի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանայք, որոնք Օսլո են ժամանել թալիբների պատվիրակության կազմում, Նորվեգիայից ապաստան են խնդրել։ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության էկոնոմիկայի դեպարտամենտի տնօրեն Շաֆի Ազամը հայտարարել է, որ կանայք ու երիտասարդները հաճախ դիմում են բնակչության քաղաքացիական ազատությունների խնդրին՝ արտասահմանում ապաստան ստանալու համար։ 1in.am