Աֆղանստանում զանգվածային լրատվամիջոցների կին աշխատակիցների առնվազն 84 տոկոսը երկրում «Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության հաստատումից հետո կորցրել է աշխատանքը: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության ու Աֆղանստանի անկախ լրագրողների ասոցիացիայի համատեղ զեկույցում:
« Աֆղանստանում ամռան սկզբին գրանցված 543 ԶԼՄ-ից նոյեմբերի վերջին աշխատում էր միայն 312-ը: Դա նշանակում է, որ աֆղանական ԶԼՄ-ների 43 տոկոսը երեք ամսում անհետացել է: Ավելի քան 6400 լրագրող կորցրել է աշխատանքը: Հատկապես տուժել են կանայք. ԶԼՄ-ների կին աշխատակիցների 84 տոկոսը կորցրել է աշխատանքը»,- ասվում է զեկույցում:
Աֆղանստանի 15 շրջանում չկա աշխատող անգամ մեկ կին լրագրող: 1in.am