Սամցխե-Ջավախքում վարակվածների թիվն աճել է

Սամցխե-Ջավախքում վարակվածների թիվն աճել է

Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսի 9 400 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել է 4 323 դեպք, Իմերեթիում 1 440, իսկ Կախեթիում՝ 723: Այս մասին նշված է կառավարության աշխատակազմի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«Stopcov.ge կայք էջում հրապարակված տվյալների համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 32 470 հետազոտություն, այստեղից 18 284-ը՝ հակագենի արագ թեստով և 14 186-ը՝ «ՊՇՌ»:

Կատարված թեստերի արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 9 400 նոր դեպք: Վրաստանում վարակի տարածումից առ այսօր գրանցվել է նոր կորոնավիրուսի 1 548 893 դեպք:

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշներին, ապա փետրվարի 19-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը կազմում է՝ 28.95%, վերջին 14 օրվանը՝ 31.5%, իսկ վերջին 7 օրվանը՝ 29.7%:

Վերջին 24 ժամում ապաքինվել է՝ 18 770 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 388 534:

• Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ: Համավարակի տարածումից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 856 վարակված:

➢ Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 9 400 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են.

Թբիլիսիում արձանագրվել է 4 323 դեպք, Աջարիայում՝ 611, Իմերեթիում 1 440, Քվեմո Քարթլիում՝ 511, Շիդա Քարթլիում՝ 464, Գուրիայում՝ 344, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 661, Կախեթիում՝ 723, Մցխեթա-Մթիանեթիում՝ 157, Սամցխե-Ջավախեթիում՝ 122, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 44:

➢ Այս փուլում երկրում կա 144 477 ակտիվ դեպք, որտեղից.

• Հիվանդանոցներում բուժվում է 5 633 մարդ, այդ թվում՝ 2 320-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 627-ը՝ Աջարիայում, 1 038-ը՝ Իմերեթիում:

• Այս պահի դրությամբ ունենք 1 254 ծանր հիվանդ, այդ թվում՝ 483-ը Թբիլիսիում, 142-ը՝ Աջարիայում, 376-ը՝ Իմերեթիում: Արհեստական շնչառության սարքին է միացված 289 անձ, այստեղից Թբիլիսիում՝ 166-ը, Աջարիայում՝ 39-ը, Իմերեթիում՝ 26-ը:

• 932 պացիենտ տեղավորված է կլինիկական հյուրանոցներում:

• Տնային պայմաններում բուժվում է բուժվում է 137 912 մարդ:

• Կարանտինային գոտիներում տեղավորված է 12 մարդ, այստեղից 12-ն էլ Թբիլիսիում»,- ասված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:tv9news.ge