«Նապոլին» ու «Արսենալը» ցանկանում են գնել Վրաստանի հավաքականի խաղացողին

«Նապոլին» ու «Արսենալը» ցանկանում են գնել Վրաստանի հավաքականի խաղացողին

Իտալական «Նապոլին» ու Լոնդոնի «Արսենալը» ցանկանում են ամռանը ձեռք բերել Կազանի «Ռուբինի» նախկին խաղացող, այժմ Բաթումիի «Դինամոյում» հանդես եկող Խվիչա Կվարացխելիային, հաղորդում է AreaNapoli-ն։

Սպասվում է, որ Վրաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը կկազմի 15 միլիոն եվրո։

Կվարացխելիան անցած ամիս հեռացավ Ռուսաստանից Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով։ Նա երկու տարվա պայմանագիր է կնքել Բաթումիի «Դինամոյի» հետ։ news.am