Այսօր՝ ապրիլի 10 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որը նվիրված էր կանանց միամսյակին:
Համերգի ընթացքում պարային համարներով ելույթ ունեցան «Փարվանա» եւ «Նաիրի» համույթները, պարուսույցներ Լուսինե Մզիկյանի եւ Ֆիալա Բաբոյանի գլխավորությամբ:
Ինչպես նաեւ իրենց երգերով հանդիսատեսին ներկայացան «Սայաթ Նովա» ժողովրդական երգի անսամբլի երգուսույց՝ Հայաստան Իսպիրյանի սաները:
Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լեւոն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հիանալի մեծ նվեր էր երեխաների կողմից մեր կանանց, այսօրվա համերգային ծրագիրը: Միջոցառումը շատ լավ էր ես կգերադասեի մեկ անգամ եւս դիտել համերգը սկզբից մինչեւ վերջ առանց վարանելու: Շնորհակալություն մեր պարուսույցներին, երգուսույցին եւ մշակույթի կենտրոնի ղեկավարությանը երեխաների հետ աշխատելու եւ հրաշալի համերգային ծրագրի համար: Նշեմ, որ ինչպես երգի այնպես էլ պարի մեր համույթները դրսում ունեցել են մեծ հաջողություններ, մոտ օրերս ունենք փառատոն Ախալցխայում եւ հույսով եմ, որ այնտեղից կվերադառնանք տարբեր պարգեւներով»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.