Նինոծմինդայի քաղաքապետարանում Գանձայի ըմբիշներին հանձնվեց պատվոգրերը եւ մեդալները

Նինոծմինդայի քաղաքապետարանում Գանձայի ըմբիշներին հանձնվեց պատվոգրերը եւ մեդալները

Ապրիլի 3-5-ը տեղի ունեցավ Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունը։ Մրցաշարը անցկացվել է Խաշուրի քաղաքում։

Մրցումներին մասնակցում էին թվով 250 ըմբիշներ՝ Վրաստանի տարբեր շրջաներից, որոնց թվում էին նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզիկները։

Մարզիչ Ռուբեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Վրաստանի առաջնությունում մենք հանդես եկանք մոտ 15 մարզիկներով, որից 8 -ը Գանձա գյուղի պատանի ազատ ոճային ըմբիշներն էին: Նրանք հաջող հանդես եկան եւ զբաղեցրեցին մրցանակային տեղեր։ Մինչև 48 կգ քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ Ռուբեն Թանգամյանը։ Մինչեւ 51 կգ քաշային կարգում Արշակ Լուլուկյանը զբաղեցրեց 3 -րդ տեղը։ Գարիկ Լուլուկյանը նույնպես շատ լավ հանդես եկավ, սակայն 3 -րդ տեղի համար պայքարում պարտվեց: Նշեմ, որ մարզիկները դարձել են Վրաստանի հավաքականի անդամ և կմասնակցեն միջազգային մրցաշարերի»։

Նշենք, որ Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում, որտեղ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը եւ այլոք շնորհավորեցին մարզիչ Ռուբեն Պողոսյանին եւ իր սաներին գրանցած հաղթանակների եւ ձեռքբերումների կապակցությամբ:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Գանձայի ըմիշներին հանձնվեց պատվոգրերը եւ մեդալները