Դեղերի և ալկոհոլի միաժամանակ օգտագործումը առողջական խնդիրներ կառաջացնի և նույնիսկ կհանգեցնի մահվան

Դեղերի և ալկոհոլի միաժամանակ օգտագործումը  առողջական խնդիրներ կառաջացնի և նույնիսկ կհանգեցնի մահվան

Թերապևտ Թինա Պետրովսկայան ասել է, որ դեղերի և ալկոհոլի միաժամանակ օգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել և նույնիսկ հանգեցնել մահվան։ Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում մասնագետը թվարկել է դեղերի և ալկոհոլի ամենավտանգավոր համակցությունները։

Բժիշկը հիպերտոնիկ հիվանդներին զգուշացրել է, որ խստիվ արգելվում է արյան բարձր ճնշումը նվազեցնելու դեղերը համատեղել ալկոհոլի հետ, քանի որ դա կարող է առաջացնել հիպերտոնիկ կրիզ։ Պետրովսկայայի խոսքով՝ ալկոհոլն առաջացնում է արյան անոթների կտրուկ լայնացում, իսկ հետո՝ նեղացում, որը կարող է առաջացնել սպազմ, ինչ անխուսափելիորեն հանգեցնում է արյան ճնշման տատանումների։ Հետևաբար, սրտանոթային համակարգի պաթոլոգիաների դեպքում թունդ ալկոհոլային խմիչքները հիմնականում հակացուցված են: Թերապևտը նշել է, որ վտանգավոր է նաև ալկոհոլի և խոլեստերինը իջեցնող դեղամիջոցների  և ցավազրկողների միաժամանակյա օգտագործումը։

Պետրովսկայան նաև նշել է, որ պետք չէ ալկոհոլի հետ խառնել  թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ընդունումը։ «Ոչ մի դեպքում չի կարելի ալկոհոլ խմել, երբ մարդը հակահոգեբուժական կամ հոգեմետ դեղեր է ընդունում, օրինակ՝ շիզոֆրենիայի կամ դեպրեսիվ խանգարումների բուժման համար. դա կարող է առաջացնել անվերահսկելի ռեակցիաներ», – բացատրել է նա:

Եզրափակելով բժիշկը հիշեցրել է, որ, ընդհանուր առմամբ, գոյություն ունեցող դեղերի մեծ մասը լավ չի համադրվում ալկոհոլի հետ, քանի որ թունդ ըմպելիքների բաղադրության մեջ պարունակվող էթանոլը կա՛մ անվերահսկելիորեն ուժեղացնում է դեղերի ազդեցությունը, կա՛մ չեզոքացնում է դրանք: