Ճիշտ նախաճաշը մեկ բաժակ ջրից սկսեք

Ճիշտ նախաճաշը մեկ բաժակ ջրից սկսեք

Ամերիկացի դիետոլոգները խորհուրդ են տվել, թե ինչպես նախաճաշել նիհարելիս։ Այս մասին հայտնում է Eat This, Not That!-ը: Սննդաբան Բլանկա Գարսիան առաջարկում է նիհարելու համար  նախաճաշը սկսել մեկ բաժակ ջրով։ Նրա խոսքով՝ ջուրն օգնում է արագացնել նյութափոխանակությունը, լրացնել հեղուկի պակասը օրգանիզմում մի քանի ժամ առանց սննդի մնալուց հետո և ստամոքսահյու պատրաստել ուտելու համար։

Ջրից հետո նա խորհուրդ է տալիս անցնել բջջանյութով հարուստ սննդի: Սա կօգնի նվազեցնել շաքարի և ճարպի քանակը, կանխել ներքին օրգաններին ճարպի կուտակումը: Գարսիան որպես մանրաթելային մթերքների օրինակ է բերել բանջարեղենն ու ամբողջական ձավարեղենը:Դիետոլոգ Տրիստա Բեստը խորհուրդ է տալիս նախաճաշին ուտել վարսակի շիլա, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և երկար ժամանակ կուշտ է պահում: Կարևորը չչարաշահել  քաղցրը, բարձր կալորիականությամբ հավելումները,  սոուսները, որոնք ոչ մի սննդարար արժեք  չունեն:

Իսկ Սննդաբան Ջուլիա Գլանցը խորհուրդ է տվել նախաճաշին չուտել միկրոալիքային վառարանում տաքացրած  բլիթներ և նրբերշիկներ։ Նրա կարծիքով՝ ավելի լավ է դրանք մրգերով փոխարինել մածունով, վարսակի ալյուրով կամ սմուզի պատրաստել։