Նախկինում NOR ռադիոկայանը անդրադրձել էր, որ 2022 թվականի մարտի 20 -ին ուժեղ քամին քանդել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի դպրոցի շենքի տանիքը։ Երեխաների անվտանգությունից ելնելով դպրոցը մինչեւ օրս գործում է հեռավար ռեժիմով:
Այսօր՝ մայիսի 16 -ին, NOR -ի լրագրողը այցելեց Թորիա գյուղ, որտեղ ականատես եղավ դպրոցում կտուրի հետ կապված վերանորոգման աշխատանքներին: Նշենք նաեւ, որ անձրեւների պատճառով դպրոցը սկսել է կաթել փչացնելով կոսմետիկ վերանորոգումը:
Հարցին՝ թե կտուրի վերանորոգման աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում եւ ինչպես են պատրաստվում Թորիայում անցկացնել վերջին զանգի միջոցառումը, տնօրեն Սերգեյ Պետրոսյանն ասաց. «Ինչ վերաբերվում է կտուրի վերանորոգման աշխատանքներին ասեմ, որ արդեն սկսվել են աշխատանքները: Սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս, որ արագ տեմպերով իրականացվի շինարարական աշխատանքները: Բերվել է արդեն անհրաժեշտ շինանյութի մի մասը: Եթե շենքը կտուր չունի ապա պարզ է, որ անձրեւների կաթելու պատճառով հնարավպոր է շենքը վնասվի: Վերջին զանգի արարողությունը պարտադիր կարգով կանցկացվի դպրոցի բակում անցած տարիների նման: Դասընթացը դասարաններում անցկացնելու նպատակով, որոշում կայացվեց աշակերտներին տեղափոխել հարեւան Հեշտիա գյուղի դպրոց, սակայն կազմակերպությունը որը պետք է նախաձեռներ աշակերտների տեղափոխումը, անհամաձայնության եկավ, որի պատճառով էլ ուսուցումը դեռեւս շարունակում ենք հեռավար»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.