Գանձայի թիմը Նինոծմինդայում անցկացվող սիրողական լիգա ֆուտբոլային առաջնության հաղթող

Գանձայի թիմը Նինոծմինդայում անցկացվող սիրողական լիգա ֆուտբոլային առաջնության հաղթող

Նինոծմինդայի մունիցիպալիտետում իր տրամաբանական ավարտին մոտեցավ «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა) ֆուտբոլային առաջնությունը, որը մեկնարկել էր հունիսի 3 -ին: Առաջնությանը մասնակցում էին շրջանի 12 թիմեր, եզրափակիչ դուրս եկան Գանձայի եւ Խոջաբեկի թիմերը:

Այսօր՝ հունիսի 28 -ին՝ ժամը 13:00 -ին, Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող խաղադաշտում տեղի ունեցավ եզրափակիչ հանդիպումը: Թեժ պայքարից հետո Գանձայի թիմը 3-1 հաշվով հաղթեց Խոջաբեկի թիմին:

Նշենք, որ հաղթող թիմը կներկայացնի Նինոծմինդան արդեն տարածաշրջանում: