Այս տարի Սամեբայի ճանապարհը չի ասֆալտապատվի

Այս տարի Սամեբայի ճանապարհը չի ասֆալտապատվի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, հիմնականներից հանդիսանում է ճանապարհի անմխիթար վիճակը:

Բնակիչներից մեկի խոսքով՝ Ժդանովականից Սամեբա տանող ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար եւ քանդված վիճակում: Փոսերը ավելի են մեծացել, լավ կլիներ, որ ճանապարհը ասֆալտապատվեր կամ գոնե հարթեցվեր, ամեն մարդ հիմա մտածում է միայն իր գրպանի մասին, ղեկավարությունը՝ նույնպես:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, Ժդանովականից դեպի Սամեբա տանող ճանապարհի նախագիծը արդեն կազմված է: 4կմ 100մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել է 2 400 000 լարի գումար: Այս տարի ասֆալտապատման աշխատանքներ չի նախատեսվում, իսկ ինչ վերաբերվում է հաջորդ տարվան, դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Այս տարի Սամեբայի ճանապարհը չի ասֆատապատվի

Կարդացեք նաեւ՝