Մեծ ֆուտբոլի առաջնություն Թորիա գյուղում

Մեծ ֆուտբոլի առաջնություն Թորիա գյուղում

Այսօր՝ հոկտեմբերի 24 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում տեղի ունեցավ մեծ ֆուտբոլի մրցաշար:

Առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 7 թիմեր եւ 1 թիմ Ախալքալաքի մունիցիպալիտետից՝ Էխթիլա, Կաթնատու, Գանձա, Հեշտիա, Ղաուրմա, Փոքր Գոնդուրա եւ երկու թիմ Թորիա գյուղից:

Թորիայի թիմի դարպասապահ Սերգեյ Սարուխանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Կիսաեզրափակիչ են դուրս եկել, Հեշտիան, Գանձան եւ Թորիայի 2 թիմերը: Խաղերը ընթացան շատ հետաքրքիր եւ թեժ: Ասեմ, որ ֆինանսավորման հետ կապված մեզ օգնել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, իսկ առաջնությունը կազմակերպել են Թորիայի երիտասարդները: Վաղը արդեն տեղի կունենան եզրափակիչ հանդիպումները»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Մեծ ֆուտբոլի առաջնություն Թորիա գյուղում