Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ 2022 թվականի հունիսի 3 -ին Նինոծմինդայում մեկնարկել էր ֆուտբոլի Սիրողական լիգայի առաջնությունը, որտեղ հաղթող էր ճանաչվել Գանձայի թիմը եւ նվաճել էր տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու իրավունք:
Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սիրողական լիգայի առաջնությունը կազմված է երեք փուլից՝ առաջինը անցկացվում է տեղում` Նինոծմինդայի թիմերի միջեւ, որտեղ հաղթող թիմը կանցնի արդեն 2 -րդ փուլ, եւ կմեկնի տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու, իսկ 3 -րդ փուլը արդեն տեղի կունենա Թբիլիսիում։ Գանձայի թիմը նախավերջին փուլում սեփական հարկի տակ ընդունեց Ախալցիխեի թիմին, որտեղ 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ: Եզրափակիչ խաղը պետք է կայանար 2 -րդ հորիզոնականով ընթացող Ադիգենի թիմի հետ, սակայն թիմը չներկայացավ խաղին այդ պատճառով էլ տեխնիկական պարտություն գրանցվեց եւ մեր Գանձայի թիմը դարձավ «Սիրողական լիգա»-ի տարածաշրջանային առաջնության հաղթող»:
«Ինչպես նաեւ հանդիպումներ անցկացրեցին մեր մարզադպրոցի մանկապատանեական երկու թիմերը: Մի թիմը մրցեց Ախալցիխեի մարզադպրոցի թիմի հետ, որին զիջեց 3-1 հաշվով: Ախալքալաքի Գումբուրդո թիմի չներկայանալու պատճառով հաղթանակը տրվեց մեր երկրորդ թիմին»,- ավելացրեց Թոփուզյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի նույնպես Գանձայի թիմը դարձել էր Սամցխե-Ջավախեթիի «Սիրողական լիգայի» հաղթող:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.