Նինոծմինդայի ազատ ոճի ըմբշամարտի մասնակիցները վերադարձան հաղթանակով

Նինոծմինդայի ազատ ոճի ըմբշամարտի մասնակիցները վերադարձան հաղթանակով

Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի ազատ ոճի ըմբիշները վերադարձան հաղթանակով:

Նրանք մասնակցել են Ստեփանծմինդա քաղաքում անցկացվող տարածաշրջանային ​​մրցաշարին: Նինոծմինդայից մրցույթին մասնակցում էին թվով 13 ըմբիշներ:

Առաջին հորիզոնականը գրավել է Կառլեն Ալթունյանը, իսկ 3 -րդ տեղը զբաղեցրել է Լաշա Վանաձեն: Մարզիչ Զվիադ Մեքեիձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Նման մրցաշարերը մեծ փորձ են տալիս մեր մարզիկներին: Ասեմ, որ ուղևորությունը ամբողջովին ֆինանսավորվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից: Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում սպորտի զարգացման գործում»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի ազատ ոճի ըմբշամարտի մասնակիցները վերադարձան հաղթանակով