Գանձայի ֆուտբոլի թիմը արդեն երկար տարիներ է բարձր է պահում ինչպես Գանձայի այնպես էլ ամբողջ Նինոծմինդայի անունը շրջանում եւ շրջանից դուրս:
Ինչպես գիտեք Նինոծմինդայում մի քանի տարի անընդմեջ անցկացվում են «Master League»(որտեղ ամեն թիմում խաղում են 6 խաղացող և 1 դարպասապահ) եւ «Սիրողական լիգայի» (მოყვარულთა ლიგა) մեծ ֆուտբոլի առաջնությունները:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայությունից Գանձայի թիմը՝ 4 անգամ դարձել է Նինոծմինդայում կայացած «Մաստեր Լիգայի» առաջնության հաղթող եւ 1 անգամ զբաղեցրել է 2 -րդ հորիզոնականը արդեն տարածաշրջանում: «Սիրողական լիգայի» շրջանակներում Գանձայի թիմը 3 անգամ հաղթել է Նինոծմինդայում կայացած առաջնությանը նվաճելով ուղեգիր դեպի տարածաշրջան, որտեղ նույնպես դարձել է Սամցխե-Ջավախեթիի եռակի չեմպիոն:
Սիրողական եւ Մաստեր լիգայի առաջնությունները բաղկացած են 3 փուլից՝ առաջինը անցկացվում է տեղում, Նինոծմինդայի թիմերի միջեւ, որտեղ հաղթող թիմը կանցնի արդեն 2 -րդ փուլ եւ կմեկնի տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու, իսկ 3 -րդ փուլը արդեն տեղի է ունենում Թբիլիսիում:
NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Գանձայի թիմը այս տարի դարձել էր Սամցխե-Ջավախեթիի «Սիրողական լիգայի» հաղթող եւ հնարավորություն ստացել մասնակցելու արդեն Թբիլիսիում: Ինչ վերաբերում է Մաստեր Լիգային տղաները հաղթելով Նինոծմինդայում մասնակցում էին տարածաշրջանում անցկացվող խաղերին:
Գանձայի թիմի ավագ Ռաֆիկ Մարգարյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սիրողական լիգայի շրջանակներում Թբիլիսիում մրցեցինք Կախեթիի «Լագոդեխ» թիմի հետ որտեղ պարտվեցինք 2-0 հաշվով եւ առաջնությունից դուրս մնացինք: Մաստեր Լիգայի վերջին խաղը տեղի ունեցավ Բորջոմի քաղաքում որտեղ նույնպես պարտվեցինք 2-1 հաշվով՝ Ադիգենի թիմի նկատմամբ»:
Հարցին թե ի՞նչը խանգարեց, կամ ի՞նչն էր պակասում հաղթանակի հասնելու համար Մարգարյանը պատասխանեց. «Հիմնականում ունեցել ենք շատ պահեր որոնք չեն կարողացել օգտագործել եւ սպորտային բախտը չի ժպտացել: Իսկ ինչ վերաբերվում է մարզահագուստին կամ խաղակոշիկներին, թիմը դրանով ապահոված է: Ինչպես նաեւ քաղքապետարանի կողմից ֆինանսավորվել է ճանապարհածախսի եւ ուտելիքի համար»:
Կարդացեք նաեւ՝