Քաղաքային կոյուղին նախատեսված է միայն մարդկանց համար, բայց միայն թվում է

Քաղաքային կոյուղին նախատեսված է միայն մարդկանց համար, բայց միայն թվում է

Նինոծմինդա քաղաքում կոյուղու դիտահորերի խնդիրը դեռ արդիական է։ Ռադիո NOR-ը հաճախ է դրանց անդրադառնում: Ամիսներ առաջ ռադիոկայանը լուսաբանեց Կարլ Մարքս նրբանցկի կոյուղու դիտահորերի անմխիթար վիճակի մասին։

Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս նրբանցքի կոյուղու դիտահորերը օրեցօր ավելի ու ավելի են քանդվում։ Դրանք գտնվում են երթևեկելի մասում և խանգարում են երթևեկությանը։

Իբրև քիչ է քանդված դիտահորերը, մի բան էլ հնարավոր ամեն բան լցվում է կոյուղու համակարգ, դրան գումարվում է նաև բնակիչների շնորհազուրկ վերբերմունքը:

Բացելով մի քանի դիտահոր՝ ակնհայտ է դառնում, թե որքան անփույթ բնակիչներով է բնակեցված առաջին հայացքից խնամված ու գեղեցիկ այս փողոցը։ Դիտահորերի վիճակն անտանելի է, սկսած գարեջրի թիթեղյա տարրաներից, դեղերի տուփերից մինչև ջրում չքրքրվող թաց անձեռոցիկներով։ Աղբի շարքը անվերջանալի է, մեղավորն էլ բնակիչներն են։

Արդյունքում տուժում են այն բնակիչները, որոնց տները և կոյուղին ցածրադիր է, և մի ամբողջ փողոցի կեղտաջուր լցվում է տնամերձ բակեր։

Բնակիչները այլընտրանք չունենալով, կապ հաստատեցին Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերության տնօրեն Արզուն Գորոյանի հետ խնդրելով օգնություն, վերջինս չմերժեց, սակայն ասաց, որ կիրակի է և աշխատողները տեղում չեն, վաղը հարցին կտրվի լուծում, իսկ մինչ վաղը մի քանի ընտանիք իսպառ զրկված է կոյուղու համակարգից օգտվելու հնարավորությունից։

Բնակիչները որպես հարցին լուծում տեսնում են այն, որ յուրաքանչյուր տնից կենտրոնական համակարգին միացվող համակարգի տեղադրվեն ցանցեր, որպեսզի անփույթ օգտվողը անձամբ տուժի, այլ ոչ թե մի ամբողջ փողոց։

Հավելենք որ, բացի այս փողոցի բնակիչներից, կոյուղու համակարգին է միացված հարևան փողոցի մի քանի բնակիչների կոյուղին։

Մի քանի բարեխիղճ բնակիչների ջանքերով այս պահին մաքրվում է կոյուղու համակարգը, արդյունք կլինի թե ոչ առայժմ հայտնի չէ։