Մեծ Խանչալիի թիմը Նինոծմինդայի ֆուտզալի առաջնության հաղթող

Մեծ Խանչալիի թիմը Նինոծմինդայի ֆուտզալի առաջնության հաղթող

Այսօր՝ հունվարի 11 -ին, Նինոծմինդայի սպորտդպրոցում տեղի ունեցավ ֆուտզալի դպրոցականների առաջնութուն՝ 2007, 2008, 2009 եւ 2010 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ:

Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 12 դպրոցների թիմեր՝ Ժդանովական, Հեշտիայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներ, Նինոծմինդայի թիվ 3, թիվ 2, թիվ 1 դպրոցները, Օրոջալար, Փոքր Խանչալի, Մեծ Խանչալի, Փոքր Գոնդուրա, Թորիա եւ Մեծ Արագյալ:

Եզրափակիչ դուրս եկավ Հեշտիայի թիվ 2 դպորցի թիմը ընդդեմ Մեծ Խանչալիի: Խաղը ընթացավ լարված, բայց միեւնույն ժամանակ շատ հետաքրքիր: Հանդիպումը ավարտվեց 5 – 2 հաշվով, որտեղ հաղթանակ տարավ Մեծ Խանչալի թիմը: Իսկ 3 -րդ հորիզոնականը գրավեց Փոքր Գոնդուրայի թիմը:

Ֆուտբոլիստները պարգեւատրվեցին մեդալով, դիպլոմով եւ գավաթով:

Ավելի մանրամասն մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը.

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Մեծ Խանչալիի թիմը Նինոծմինդայի ֆուտզալի առաջնության հաղթող