Ժդանովական – Սամեբա բնության «կառուցած» նոր ճանապարհը

Ժդանովական – Սամեբա բնության «կառուցած» նոր ճանապարհը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, հիմնականներից հանդիսանում է ճանապարհի անմխիթար վիճակը:

Ձմռան պայմաններում բնակիչների մեծ մասը ճանապարհի վատ լինելու պատճառով Ժդանովականից Սամեբա տանող մոտ 3 կմ ճանապարհահատվածի փոխարեն երթեւեկում են սառցապատ (Մադաթափա) լճի վրայով, ինչը նույնպես վտանգավոր է: Չնայած վտանգ կա, սակայն բնակիչները նշում են, որ լճի վրայով ճանապարհը ավելի լավ է եւ մատչելի:

Բնակիչների խոսքով՝ ամեն ինչ հեքիաթ է ինչ ասֆալտ ինչ բան, գյուղում շատ խնդիրներ կան, բայց առաջնայինը ճանապարհի հարցն է, ձյուն որ գալիս է ճանապարհի փոսերը որոշ չափով փակվում են, տաքսիները նույնիսկ դժվարանում են երթեւեկել այդ ճանապարհով: 20 -ից 25 լարի են ուզում տաքսիները մինչեւ Նինոծմինդա տանելու համար: Հիմա լավ է, որ գոնե գործում է երթուղայինը, մինչեւ Նինոծմինդա հասնելու համար վճարում ենք 6 լարի:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ժդանովական – Սամեբա բնության «կառուցած» նոր ճանապարհը

Վերոնշյալ հարցի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար, թե արդյոք նախատեսվում է ասֆալտապատում Ժդանովական – Սամեբա ճանապարհին, որտեղից պատասխանեցին որ ճանապարհի ասֆալտապատման նախագիծը կա, սակայն ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը ապա այս տարի չի նախատեսվում, ֆինանսավորում դեռեւս չկա:

Տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության պետ Սայաթ Մկոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Այս պահի դրությամբ ֆինանսավորման համար գումար չկա, եթե այս տարի գումար տրամադրվի ապա հնարավոր է մենք սկսենք ասֆալտապատման աշխատանքը, բայց որ այն կհասցվի ավարտին դա նույնպես բացառվում է»:

Կարդացեք նաեւ՝