Մեծ Գոնդուրայի մշակույթի տան անբարվոք պայմանները

Մեծ Գոնդուրայի մշակույթի տան անբարվոք պայմանները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղի մշակույթի տանը հաճախ են միջոցառումներ իրականացվում: Գոնդուրայի մշակույթի տանը գործում է ինչպես պարի այնպես էլ թատրոնի խմբակներ, սակայն մշակույթի տունը ձմեռային պայմաններում ջեռուցման բացակայության պատճառով չի գործում:

Մեծ Գոնդուրայի մշակույթի տան տնօրեն Անդրանիկ Անտոնյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մշակույթի տանը աշխատանքներ տարվում են մեծամասամբ տաք եղանակին, քանի որ մշակույթի տունը գազաֆիկացված չէ: Ընդհանուր մշակույթի տունը ունի կոսմետիկ վերանորոգման կարիք, միջանցքը, պարի սենյակը եւ այլն: Անմխիթար վիճակում են գտնվում նստարանները, դահլիճում կան էլեկտրականության հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ փոփոխման են ենթակա մի շարք դռներ եւ պատուհաններ»:

Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.

Radio NOR · Մեծ Գոնդուրայի մշակույթի տան անբարվոք պայմանները

Այս հարցի վերաբերյալ դիմեցինք Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար թե արդյոք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ, որտեղից պատասխանեցին որ ներկա պահին նախատեսված ծրագրեր դեռեւս չկան, սակայն ընթացքում փոփոխություններ հնարավոր են:

Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ կներկայացնի հետագա նյութերում:

Կարդացեք նաեւ՝