Երկրաշարժից հետո Թուրքիայում և Սիրիայում վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ կա

Երկրաշարժից հետո Թուրքիայում և Սիրիայում վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ կա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ կա։ Այս մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլիեգը։

Թուրքիայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Բատիր Բերդիկլիչևի խոսքով՝ բնական աղետի գոտու ջրահեռացման և կոյուղու համակարգը լրջորեն վնասված է։

«Սա լուրջ անհանգստություն է առաջացնում, քանի որ կա ջրային ճանապարհով փոխանցվող և վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ»,- ասաց Բատիր Բերդիկլիչևը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև մտավախություն ունի, որ Թուրքիայում և Սիրիայում սեզոնային գրիպի և կովիդինֆեկցիոն համաճարակների վտանգը մեծ է։

Մասնագետների տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունի 26 միլիոն մարդ։ Նրանցից մեկ միլիոնը Թուրքիայում մնացել է անօթեւան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նմանատիպ մասշտաբի տարերային աղետ եվրոպական տարածաշրջանում արդեն մեկ դար չի եղել։ Կազմակերպությունն արդեն կոչ է արել դոնորներին մոբիլիզացնել 34 միլիոն դոլար՝ օգնելու Թուրքիայում և Սիրիայում տուժածներին։ 1tv.ge