Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի ֆուտբոլի թիմը Ախալցիխեում գրավեց 2 -րդ հորիզոնականը

Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի ֆուտբոլի թիմը Ախալցիխեում գրավեց 2 -րդ հորիզոնականը

2022 թվականի՝ հոկտեմբերի 26 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել էր դպրոցական սպորտային օլիմպիադիան, որին մեր շրջանը մասնակցում էր 6 սպորտաձեւով՝ մինի ֆուտբոլ, վազք, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Ցանկացած մարզաձեւում մասնակցում էին եւ տղաներ եւ աղջիկներ:

Մինի ֆուտբլոլի մրցաշարը, որում հաղթել էր Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը, մարտի 25 -ին Ախալցիխեում մասնակցեց դպրոցական օլիմպիադայի մինի ֆուտբոլի 2 -րդ փուլին եւ գրավեց 2 -րդ տեղը:

Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի սպորտի եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մամիկոն Սահակյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր դպրոցի ֆուտբոլի թիմը առաջին հանդիպումը անցկացրեց Ադիգենի թիմի հետ՝ հաղթեցինք, իսկ եզրափակչում պարտվեցինք Ախալցիխեի թիվ 1 դպրոցի թիմին եւ գրավեցինք 2 -րդ տեղը: Ասեմ, որ 10 օր առաջ Կորխ գյուղում մեր վոլեյբոլի թիմը նույնպես լավ հանդես եկավ եւ գրավեց 2 -րդ հորիզոնականը»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի ֆուտբոլի թիմը Ախալցիխեում գրավեց 2 -րդ հորիզոնականը

Կարդացեք նաեւ՝