Մեծ Խանչալիի ըմբիշների փոքրիկ սենյակն ու մեծ սպորտային ընտանիքը

Մեծ Խանչալիի ըմբիշների փոքրիկ սենյակն ու մեծ սպորտային ընտանիքը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում արդեն 6 ամիս է ինչ անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի մարզումներ, որին մասնակցում են տարբեր տարիքի մարզիկներ սկսած 6 տարեկանից:

Մարզիչ՝ Մուրադի Մեքեիձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սկզբի համար շատ լավ է երեխաները հետաքրքրված են եւ ակտիվ մասնակցում են մարզումներին: Խնդիրներից մեկը այն է, որ ձմռանը մարզվում էինք մեծ դահլիճում սակայն ցրտի եւ էլեկտրականության բացակայության պատճառով մարզվողների քանակը ավելի պակասեց: Հիմա տեղափոխվել ենք ուրիշ սենյակ, սակայն այս սենյակը չափսերով շատ փոքր է քանի որ մարզվողների քանակը հասնում է թվով մոտ 30 -ի: Դահլիճում նաեւ ունենք սպորտային գույքի խնդիր: Ինձ վճարում են երեխաների ծնողները, գումարը իմ նպատակը չէ, բայց քանի որ Սպասովկայից եմ գալիս ճանապարհածախսը հարկավոր է: Ես ուզում եմ, որ մեր երեխաները առողջ մեծանան եւ Վրաստանը այս սպորտաձեւով առաջ տանեն»:

«Այս վերջերս Նինոծմինդայում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար, որտեղ մենք մասնակցեցինք եւ ունեցանք թվով 8 մեդալակիրներ:
Մարտ ամսվա ընթացքում կար առաջնություն՝ մեր մարզիկներից 2 -ը մասնակցեցին, որտեղ տղաներից մեկը գրավել էր 3 -րդ տեղը: Մայիս ամսվա մեջ նույնպես կլինի մրցաշար 2008 -2010 թվականների ծնված երեխաների միջեւ եւ հիմա պատրաստվում ենք դրան»,- նշեց Մեքեիձեն:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Մեծ Խանչալիի ըմբիշների փոքրիկ սենյակն ու մեծ սպորտային ընտանիքը

Կարդացեք նաեւ՝