Նինոծմինդայի մանկատան նախկին սաների գործը «Սաֆարը» բողոքարկելու է Ստրասբուրգում

Նինոծմինդայի մանկատան նախկին սաների գործը «Սաֆարը» բողոքարկելու է Ստրասբուրգում

Իրավապաշտպան «Սաֆար» կազմակերպության տվյալներով՝ Նինոծմինդայի հայորդյաց տան նախկին երեխաների նկատմամբ ենթադրյալ բռնության փաստերով հետաքննությունն անարդյունավետ է ընթանում։ Այդ պատճառով «Սաֆարը» նախատեսում է գործը բողոքարկել Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Այս դեպքի առնչությամբ իրավապաշտպան կազմակերպությունը ժամը 11:00-ին հրավիրելու է մամուլի ասուլիս։
 

«Հարավային Դարպաս»-ի մոտ գիշերօթիկ հաստատության նախկին սաներից մեկը հիշեց, որ ծանր պայմաններում գտնվող երեխաներից մի քանիսը չեն կարողացել դիմանալ դաստիարակների ճնշմանը, ինչի հետևանքով երեխաներից ոմանց մոտ առաջացել են ինչպես հոգեբանական, այնպես էլ մտավոր խնդիրներ։ sknews.ge